Իրանը կրակել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի ուղղությամբ․ Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը պաշտոնապես հայտարարել է, որ Իրանը առնվազն չորս անօդաչու թռչող սարք է արձակել Հորմուզի նեղուցով անցնող նավերի ուղղությամբ՝ կատարվածը որակելով որպես ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում և բառացիորեն նշելով. «Մենք ևս երեք անօդաչու թռչող սարք ենք խոցել։ Սա ակնհայտորեն մեր հրադադարի համաձայնագրի խախտում է»։
Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է բեռնատար նավի վերին մասին․ այն վնասվել է, բայց կարողացել շարունակել իր ճանապարհը։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ ևս երեք անօդաչու թռչող սարք խոսցվել է՝ միջադեպը անվանելով հրադադարի համաձայնագրի «անխոհեմ խախտում»։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ իրանական ԱԹՍ-ներից մեկին հաջողվել է հարվածել մեծ և թանկարժեք բեռնատար նավի վերին տախտակամածին՝ պատճառելով նյութական վնասներ, թեև նավը կարողացել է շարունակել իր ընթացքը, սակայն նախագահը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ այն մասին, թե ինչ իրավական կամ քաղաքական հետևանքներ կունենա այս միջադեպը երկկողմ հարաբերությունների համար։
Ամերիկյան բանակը հարվածել է Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակման․ հայտնել են CENTCOM-ից։
Իրանը պատասխանել է տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմաբազաների վրա հարձակմամբ։