Իրանի հարավում հզոր պայթյուններ են որոտացել․ թիրախում՝ նավահանգստային ենթակառուցվածքները

Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB) հաղորդմամբ՝ տեղական ժամանակով մոտ 23:15-ին Իրանի հարավում գտնվող Սիրիկ քաղաքի Թահերուի նավահանգստային հատվածում հզոր պայթյուններ են տեղի ունեցել։ Քաղաքը գտնվում է Հորմուզի նեղուցի մուտքի մոտ և ռազմավարական կարևոր նշանակություն ունի։

Իրանական ռազմական աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունների պատճառը նավահանգստի տարածքին հասցված հարվածներն են։ Նույն աղբյուրը նշել է, որ դրանից շուրջ հինգ ժամ առաջ իրանական զինված ուժերը Հորմուզի նեղուցում նախազգուշական կրակ էին բացել «խախտող նավերի» ուղղությամբ։ Բացի այդ, ավելի վաղ Քերփանի շրջանից դեպի նեղուց արձակվել էին երկու նախազգուշական հրթիռներ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment