https://arm.sputniknews.ru/20260627/vvolgvogradum-10-mard-e-tuzhel-ukrainaji-zui-hardzakman-hetevanqvov-marzpet-103915611.html
Վոլգոգրադում 10 մարդ է տուժել Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակման հետևանքով. մարզպետ
Վոլգոգրադում 10 մարդ է տուժել Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակման հետևանքով. մարզպետ
Sputnik Արմենիա
Վնասվել են Վոլգոգրադի ձեռնարկության արտադրական օբյեկտները։ 27.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-27T09:55+0400
2026-06-27T09:55+0400
2026-06-27T09:55+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
վոլգոգրադ
տուժածներ
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
մարզպետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100619427_0:345:3028:2048_1920x0_80_0_0_00790811126dd531a23d968015e5751e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Վոլգոգրադի ձեռնարկության արտադրական օբյեկտների վրա Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավիահարվածի հետևանքով 10 մարդ է վիրավորում ստացել։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Բոչարովը։Բոլոր վիրավորները տեղափոխվել են շտապօգնության հիվանդանոց՝ վնասվածքների աստիճանը գնահատելու համար։ Բժիշկները նախնական հաստատել են, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։Բոչարովը պարզաբանել է, որ ձեռնարկության արտադրական օբյեկտները վնասվել են, հրդեհները մեկուսացվել, ապա մարվել են։ Բնակելի շենքերին վնաս չի հասցվել։
վոլգոգրադ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100619427_70:0:2801:2048_1920x0_80_0_0_95d8326a74412c9bc5ad8bfd1597aa4f.jpg.webp
վոլգոգրադ, տուժածներ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, մարզպետ
վոլգոգրադ, տուժածներ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, մարզպետ
Վնասվել են Վոլգոգրադի ձեռնարկության արտադրական օբյեկտները։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Վոլգոգրադի ձեռնարկության արտադրական օբյեկտների վրա Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավիահարվածի հետևանքով 10 մարդ է վիրավորում ստացել։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Բոչարովը։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը և այսօր առավոտյան հետ են մղել Կիևի հանցավոր ռեժիմի կողմից Վոլգոգրադի մարզի տարածքում ահաբեկչական հարձակումը… Այս պահին հայտնի է 10 մարդու վիրավորվելու մասին», – Բոչարովի խոսքերն է մեջբերվել Վոլգոգրադի մարզի վարչակազմի Max հարթակում։
Բոլոր վիրավորները տեղափոխվել են շտապօգնության հիվանդանոց՝ վնասվածքների աստիճանը գնահատելու համար։ Բժիշկները նախնական հաստատել են, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։
Բոչարովը պարզաբանել է, որ ձեռնարկության արտադրական օբյեկտները վնասվել են, հրդեհները մեկուսացվել, ապա մարվել են։ Բնակելի շենքերին վնաս չի հասցվել։