ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ մասնակցել է Իսրայելի և Լիբանանի միջև շրջանակային համաձայնագրի հայտարարմանը, որը կողմերն անվանել են առաջին քայլը դեպի խաղաղություն՝ Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև ամիսներ տևած հակամարտությունից հետո։
Փաստաթուղթը ստորագրել են Վաշինգտոնում՝ Ռուբիոյի մասնակցությամբ, ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեհիել Լայտերը և ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադե Մոավադը։ Կողմերի ներկայացուցիչները համաձայնագիրը ներկայացրել են որպես հիմք հետագա բանակցությունների համար, սակայն գործարքի մանրամասները չեն բացահայտվել։
Նշվում է, որ «Հըզբոլլահը» չի մասնակցել բանակցություններին, իսկ Լիբանանում շարժման ներկայացուցիչներից մեկը զգուշացրել է ներքին հակամարտության վտանգի մասին։
Ավելի ուշ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ շրջանակային փաստաթուղթը լիբանանյան ուժերին հնարավորություն կտա ապագայում վերադարձնել հսկողությունը այն տարածքների նկատմամբ, որոնք գտնվում են իսրայելցի զինվորականների կառավարման ներքո։
ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադե Մոավադը հայտարարել է, որ համաձայնագիրը «առաջին քայլն է Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման, մշտական հրադադարի ապահովման, մարդկանց իրենց հողեր վերադարձնելու և խաղաղության, անվտանգության ու բարգավաճման հասնելու ճանապարհին»։