Միայն իրանական ռազմավարական մտածողության մասին զրոյական պատկերացում ունեցողները կարող են հավատալ, որ Իրանը կհրաժարվի Հորմուզի նեղուցի այժմյան փաստացի կառավարումից. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Հորմուզի նեղուցում այսօր տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում Իրանի ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը թիրախավորել են Օմանի ափերի մոտով նեղուցով անցնել փորձող բեռնատար նավը և արգելափակել դրա անցումը, իրանական կողմը մեկնաբանել է՝ որպես համարժեք արձագանք։

Ըստ այդ մեկնաբանության՝ Հորմուզի նեղուցով անցումը պետք է տեղի ունենա միայն իրանական կողմի նախանշած հենց նեղուցի իրականան ափի մոտակայքում անցնող միջանցքով։

Նշված հանգամանքը ցույց է տալիս, որ չնայած Հորմուզի նեղուցը բաց է, բայց, փաստացիորեն գտնվում է իրանական լիարժեք վերահսկողության և կառավարման տակ։

Միայն իրանական ռազմավարական մտածողության մասին զրոյական պատկերացում ունեցողները կարող են հավատալ, որ Իրանը կհրաժարվի Հորմուզի նեղուցի այժմյան փաստացի կառավարումից և հնարավոր կլինի վերականգնել դրանով անցման մինչպատերազմական ստատուս քվոն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment