ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության Արտաքին և Եվրոպական գործերի նախարարության պետական քարտուղար Ֆրանո Մատուշիչի հետ:
Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Խորվաթիայի միջև ռազմավարական երկխոսության ձևաչափի հաստատումը մայիսին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, ինչպես նաև բազմաթիվ ոլորտներում ակտիվացող համագործակցությունը: Խորվաթական կողմը վերահաստատել է աջակցությունը ԵՄ-ի հետ ՀՀ խորացող գործընկերությանն ու ռազմավարական օրակարգի շրջանակներում ծրագրերի իրականացմանը:
Զրուցակիցները պայմանավորվել են երկուստեք ջանքեր գործադրել ակտիվ քաղաքական երկխոսության և բարձրաստիճան փոխադարձ շփումների դինամիկայի պահպանման ուղղությամբ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է 2026թ. Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի մանրամասները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ քայլերը:
ՀՀ ԱԳՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: