Քիչ առաջ ձերբակալել են լրագրող, լրատվական կայքերից մեկի հիմնադիր, Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման օրոք կարճ ժամանակով նրա մամուլի պատասխանատուի պաշտոնը զբաղեցրած Հ․ Վ․-ին, որը երեք անչափահաս աղջիկների մայր է։
Մայրը՝ Շողիկ Մխիթարյանը, մեզ հետ զրույցում ասաց՝ ոչ մի բան հայտնի չէ, թե որն է պատճառը, ինչ գործի շրջանակում է, միայն հայտնի է, որ նրան ձերբակալել են փողոցից՝ առանց պատշաճ պարզաբանման։
Այս պահին նա Շիրակի մարզային քննչական վարչությունում է, փաստաբաններն արդեն նրա մոտ են։
ՀՀ քննչական կոմիտեն լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ Հ․ Վ․-ն ձերբակալվել է՝ քրեական վարույթի նախաքննության շրջանակում, առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու ենթադրյալ արարքի համար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: