Շվեդիայի կլիմայի նախարար Ռոմինա Պուրմոխտարին իր որդուն՝ Ադամին, բերել է Լյուքսեմբուրգում կայացած ԵՄ խորհրդի նիստին՝ ընդգծելու «ծնողական արձակուրդի քաղաքականության առավելությունները»:
«Ես ուզում էի օրինակով ցույց տալ, որ նման ընտրություն անհրաժեշտ չէ։ Սա, իհարկե, նաև պահանջում է զուգընկեր, որը «դինոզավր» չէ, այլ ժամանակակից է և պատրաստ է աջակցել ինձ այս հարցում», – ասել է Պուրմոխտարին Reuters-ին։
Հինգշաբթի օրը կլիմայի փոփոխության քաղաքականության վերաբերյալ երկարատև քննարկման համար հավաքված ԵՄ կառավարությունների նախարարները զարմացած են եղել բանակցությունների սեղանին երեք ամսական երեխայի հայտնվելով։
Շվեդիան ունի աշխարհի ամենաառատաձեռն ծնողական արձակուրդի համակարգերից մեկը, որը ֆինանսավորվում է երկրի բարձր հարկերի հաշվին։ Ծնողները ստանում են ընդհանուր առմամբ մոտավորապես 16 ամիս վճարովի արձակուրդ։ Դրանից 90 օրը հատկացվում է յուրաքանչյուր ծնողի համար անհատապես և չի կարող փոխանցվել մյուսին։ Եթե ծնողներից մեկը չի օգտագործում արձակուրդի իր բաժինը, այդ օրերը կորսվում են։