Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկում են Միութենական պետության օրակարգը, առևտրատնտեսական համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս պահին Վալդայում գտնվող նախագահի նստավայրում ընթանում է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Պուտինն ու Լուկաշենկոն անդրադառնում են նաև օրակարգային այլ արդիական հարցերի։