https://arm.sputniknews.ru/20260626/hh-azhn-hulisi-2in-artahert-nist-kgumari-orakargum-yo-pvopvokhutjunnern-en-103900136.html
ՀՀ ԱԺ–ն հուլիսի 2–ին արտահերթ նիստ կգումարի. օրակարգում ԸՕ փոփոխություններն են
ՀՀ ԱԺ–ն հուլիսի 2–ին արտահերթ նիստ կգումարի. օրակարգում ԸՕ փոփոխություններն են
Sputnik Արմենիա
Նախատեսվել է, որ այս նախագիծը պետք է առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկվի արագացված ընթացակարգով և ուժի մեջ մտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T18:51+0400
2026-06-26T18:51+0400
2026-06-26T18:52+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
նիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451129_0:167:1601:1067_1920x0_80_0_0_10ae3b6e91ed112235dcc4f76a8d2343.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 2–ին արտահերթ նիստ կգումարի: Լուրը հրապարակվել է խորհրդարանի կայքում։Նիստը կգումարվի ՀՀ կառավարության նախաձեռնությամբ։ Օրակարգում ներառված է 43 հարց, այդ թվում` «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ԸՕ փոփոխություններ կատարելու մասին նախագծի հեղինակներն են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը:Իշխող ուժի ներկայացուցիչները որպես հիմնավորում են ներկայացրել այն հանգամանքը, որ հունիսի 7–ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության համար ՀՀ քաղաքացիները սկսել էին արտերկրից զանգվածաբար ժամանել հայրենիք:Նախատեսվել է, որ այս նախագիծը պետք է առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկվի արագացված ընթացակարգով և ուժի մեջ մտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:Բացի այդ, օրակարգում է նաև ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ՔՊ խմբակցության մի շարք պատգամավորներ:Այս նախագծով առաջարկվում է ընտրակաշառք ստանալու համար սահմանված 1–3 տարվա ազատազրկումը դարձնել 2–5 տարի, կաշառք տալու համար պատիժը սահմանված 3–6 տարուց խստացնել մինչև 4–8 տարի: Նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու համար առաջարկվում է 3–6 տարի ազատազրկումը դարձնել 4–8 տարի:«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի համաձայն` առաջարկվում է նշված հանցագործությունների համար դատապարտված անձանց ցմահ արգելել պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնել:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451129_88:0:1511:1067_1920x0_80_0_0_dd7f6c8793bac6b3160f6c04488a41d3.jpg.webp
հայաստան, աժ (ազգային ժողով), նիստ
հայաստան, աժ (ազգային ժողով), նիստ
Նախատեսվել է, որ այս նախագիծը պետք է առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկվի արագացված ընթացակարգով և ուժի մեջ մտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
Նիստը կգումարվի ՀՀ կառավարության նախաձեռնությամբ։ Օրակարգում ներառված է 43 հարց, այդ թվում` «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
ԸՕ փոփոխություններ կատարելու մասին նախագծի հեղինակներն են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը:
Ըստ նախագծի՝ ԱԺ ընտրությունների և հանրաքվեների ժամանակ քվեարկելու հնարավորություն կունենան միայն ՀՀ այն քաղաքացիները, որոնք ընտրություններից 48 օր առաջ (կամ արտահերթ ընտրություններից 28 օր առաջ) մշտապես բնակվել են երկրում, այսինքն՝ երկրում գտնվել են ավելի քան կես տարի։
Իշխող ուժի ներկայացուցիչները որպես հիմնավորում են ներկայացրել այն հանգամանքը, որ հունիսի 7–ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության համար ՀՀ քաղաքացիները սկսել էին արտերկրից զանգվածաբար ժամանել հայրենիք:
Նախատեսվել է, որ այս նախագիծը պետք է առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկվի արագացված ընթացակարգով և ուժի մեջ մտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
Բացի այդ, օրակարգում է նաև ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ՔՊ խմբակցության մի շարք պատգամավորներ:
Այս նախագծով առաջարկվում է ընտրակաշառք ստանալու համար սահմանված 1–3 տարվա ազատազրկումը դարձնել 2–5 տարի, կաշառք տալու համար պատիժը սահմանված 3–6 տարուց խստացնել մինչև 4–8 տարի: Նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու համար առաջարկվում է 3–6 տարի ազատազրկումը դարձնել 4–8 տարի:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի համաձայն` առաջարկվում է նշված հանցագործությունների համար դատապարտված անձանց ցմահ արգելել պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնել: