Կարևորելով բանակ-հասարակություն կապի ամրապնդումը՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ ակնկալվում է հասարակական խորհրդի նշանակալի դերակատարումը

Հունիսի 26-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ խորհրդի կազմում ընդգրկվելու հայտ ներկայացնելու համար, և նշել, որ ողջունելի ու կարևոր է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը։

Կարևորելով բանակ-հասարակություն կապի ամրապնդումը՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ ակնկալվում է հասարակական խորհրդի նշանակալի դերակատարումը։

Խորհրդի առաջին նիստի ընթացքում քննարկվել և նախանշվել են համագործակցության հիմնական ուղղությունները, նաև այն հարթակները, որոնց միջոցով մեկնարկելու է փոխգործակցությունը։

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment