Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
CNN-ը հաղորդում է, որ փոքր ինքնաթիռը բախվել է Պեկինի ամենաբարձր երկնաքերի՝ CITIC աշտարակին (China Zun):
Երկնաքերը 109 հարկանի է:
Հեռուստաալիքի տվյալներով՝ շենքից տարհանել են մարդկանց: Արտակարգ ծառայությունները գտնվում են դեպքի վայրում: Հրապարակված լուսանկարներին հղում անելով՝ CNN-ը հաղորդում է, որ միջադեպին մասնակից է դարձել տեղական ավիացիոն ընկերությանը պատկանող Sunward SA60L Aurora թեթև ինքնաթիռը: