Փաշինյանը խոսակցությունը տանում է այլ կողմ. Զախարովան ՝ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին

https://arm.sputniknews.ru/20260626/pashinjany-khvosakcutjuny-tanum-e-ajl-kvoghm-zakharvovan–eatm-in-hh-andamakcutjan-masin-103888674.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103321560_320:0:2240:1440_1920x0_80_0_0_0abff5b0fa59a40c93f2a930142d1937.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարիա զախարովա, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, նիկոլ փաշինյան

մարիա զախարովա, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ն պետք է ինքը պատասխանի հարցին՝ գործում է, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ի մասին իր վերջին հայտարարություններով խոսակցությունն այլ կողմ է տանում, կարծում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

ՌԴ պաշտոնյան այսպես է մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ԵԱՏՄ-ն պետք է հստակ որոշի՝ արդյոք միությունում գործում է ապրանքների, ծառայությունների, ֆինանսների ազատ տեղաշարժը։ Փաշինյանն ընդգծել էր, եթե այդ տեղաշարժը չկա, ապա ԵԱՏՄ-ն էլ չկա։

Զախարովայի խոսքով՝ նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Երևանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման հետ կապված։Նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ պատասխանի Եվրասիական տնտեսական միության և ԵՄ-ի միջև իր ռազմավարական ընտրության հարցին։ Ըստ Զախարովայի` ՀՀ իշխանությունների վարքագիծը չի կարող համարվել տնտեսական միությանը բարեխիղճ անդամակցություն։

Զախարովայի կարծիքով, ՀՀ վարչապետը անպատասխան է թողնում գլխավոր հարցը. ինչպե՞ս կարելի է 2025 թվականին ընդունել «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, բազմիցս պնդել, որ Հայաստանի ապագան Եվրոպայում է, 2026 թվականի մայիսին ԵՄ-ի հետ համատեղ հռչակագրեր ստորագրել, որոնցում թվարկված են հանրապետությունը միությանը մոտեցնելու կոնկրետ քայլեր, և միաժամանակ հայտարարել ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ մնալու մտադրության մասին։

«Ըստ էության, թվում է, թե Միության շրջանակներում Երևանի գործունեությունը ընդամենը ժամանակավոր միջոց է եվրոպական դաշինքին անդամակցելու համար, որի չափանիշներն ու կանոնները արմատապես տարբերվում են ԵԱՏՄ-ից և որը, ավելին, Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն է վարում: Նման վարքագիծը չի կարելի անվանել ԵԱՏՄ-ին բարեխիղճ անդամակցություն», – հավելել է նա։

Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին:

Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:

Leave a comment