«Care for Children»-ի հիմնադիրը միջազգային համաժողովում Հայաստանը ներկայացրել է որպես օրինակելի երկիր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ԱՄՆ 250-ամյակի միջոցառումների շրջանակում, «Care for Children» միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ հյուրընկալել է «Journey of Reform for Children in Care» խորագրով միջազգային համաժողովը, որը մեկ հարկի տակ էր համախմբել բարձրաստիճան պաշտոնյաների և փորձագետների ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Նեպալից, Իսլանդիայից և Հնդկաստանից՝ խնամատարության ինստիտուտի զարգացման քաղաքականությունները քննարկելու նպատակով։

Ինչպես հայտնել են դեսպանությունից, բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը՝ ընդգծելով երեխաների բարեկեցության ոլորտում միջազգային համագործակցության կարևորությունը և ոլորտում ՀՀ գրանցած նկատելի առաջընթացը։

Համաժողովի գլխավոր բանախոսն է եղել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների պալատի անդամ Իեն Դանկըն Սմիթը։

«Care for Children» կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Ռոբերտ Գլովերն իր խոսքում ներկայացրել է գրանցված հաջողությունները՝ Հայաստանը ներկայացնելով որպես օրինակելի երկիր, և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը համագործակցության և առաջնորդության համար։

Ելույթներով հանդես են եկել նաև «Schwarzman Scholars» ծրագրի գործադիր տնօրեն և «Care for Children U.S.»-ի խորհրդի անդամ Էմի Սելիկոն, ինչպես նաև «Tech For Good Institute»-ի հիմնադիր նախագահ, «Care for Children»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Իլարիա Չանը

Leave a comment