ԱՄՆ-ն վերանայում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ Իրանի կողմից ամերիկյան օբյեկտներին հասցված հարվածներից հետո և քննարկում է ռազմական ենթակառուցվածքների մի մասը Իսրայել տեղափոխելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ ռազմավարության վերանայման պատճառ են դարձել նոր արբանյակային լուսանկարները, որոնք, ըստ աղբյուրի, վկայում են, որ Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի ռազմաբազային հասցված վնասներն էականորեն ավելի մեծ են, քան նախկինում ներկայացրել էին ամերիկյան իշխանությունները։
Նշվում է, որ այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ առայժմ չեն արվել։