«Գլոբալ պատերազմի» սպառնալիքի պայմաններում միջուկային զսպման մասին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը նախազգուշացում է ամբողջ աշխարհին։ Այս մասին գրել է Daily Express-ը։
«Մոսկվան խիստ նախազգուշացում է հղել աշխարհին միջուկային զենքի վերաբերյալ՝ «գլոբալ պատերազմի» մտավախության ֆոնին», – նշվում է հոդվածում։
Թերթը պնդում է, որ ռուսական կողմից նման հայտարարությունները չպետք է անտեսվեն։ Թերթը նաև հիշեցրել է Կրեմլի խոսնակի խոսքերը, որ նույնիսկ զսպման միջոցառումները չեն կարող կանխել տարածաշրջանային հակամարտությունների բռնկումը, որոնք ներկայումս միայն սրվում են։