Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածության համար

Քաղաքականություն

26.06.2026 | 12:24

ԱԺ փոխնախագահի պաշտոնին հավակնում է ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Factor.am-ի հարցին ի պատասխան նա հաստատեց տեղեկությունը և նշեց, որ արդեն առաջադրվել է։

Հիշեցնենք՝ երեկ առաջադրման մասին հայտարարել էր նաև Վահագն Ալեքսանյանը։

ԱԺ փոխնախագահներից երկուսի քվոտան ՔՊ-ինն է, մյուսը՝ ընդդիմադիրներինը։ Փոխնախագահների թեկնածությունը հաստատելու է ՔՊ վարչությունը։

Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահի պաշտոնում հաստատվել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment