ՍԴ-ն ունի մեկ առաքելություն՝ արձանագրելու զանգվածային և կազմակերպված բնույթ կրող ընտրախախտումների փաստը: Այս մասին Սահմանադրական դտաարանի բակում լրագրողներին ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Դա ակնհայտ է, ու բոլորի աչքի առաջ է եղել՝ թե՛ ատելության խոսքը, թե՛ վարչական ռեսուրսի չարաշահումն ու ընդհանրապես ԿԸՀ-ի անկախության իսպառ դեֆիցիտը:
ԿԸՀ-ն և ՍԴ-ն անկախության լրջագույն խնդիրներ ունեն, ի վերջո հաշվի առեք՝ Սահմանադրական դատարանի դատավորը անձ է, ով մինչև վերջերս ՔՊ-ում եղել է առանցքային բնույթի ներկայացուցիչ, համանման իրավիճակ էլ ԿԸՀ-ի դեպքում է առկա»,- նշել է Վարդևանյանը:
Հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը չի դիմել ՍԴ դատարան վիճարկելու ընտրության արդյունքները, Վարդևանյանը ընդգծել է, որ իր կարծիքով նրանք ևս ունեն այն տեղեկանքը, որ այդքան թմբկահարված ընտրակաշառքները իրականում չեն եղել:
Alpha News