ՍԴ-ն անկախության, չեզոքության դեֆիցիտ ունի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

26.06.2026 | 11:57

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում նոր բացահայտումներ կլինեն:

Վարդևանյանի խոսքով՝ իրենք ստացել են ՍԴ-ի արձանագրային որոշումից քաղվածք, որը վերաբերում է դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցի քննարկմանը, ինչպես նաև դրա նախաձեռնությանը և մի շարք այլ հանգամանքների։

«Սահմանադրական դատարանը անկախության, իր չեզոքության, անաչառության լրջագույն դեֆիցիտ ունի, և այդպիսին է նաև հանրային ընկալումը»,- ասաց պատգամավորի թեկնածուն, որ ՍԴ-ում քննության «Ուժեղ Հայաստանի» լիազոր ներկայացուցիչն է:

Հարցին` արդյոք այդ ամենից կանխատեսում է գործի ելքը, Վարդևանյանը պատասխանեց, որ այս փուլում նման գնահատական չի ցանկանում տալ:

Հիշեցնենք` ՍԴ-ն քննում է քաղաքական 7 ուժերի դիմումները ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ: Գործող զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը: ՍԴ 9 դատավորներից երկուսը` Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը ՍԴ աշխատակարգային որոշումներով չեն մասնակցի քննությանը: Որոշման համաձայն՝ Վարդանյանն ու Զեյնալյանը ունեն կանխակալ վերաբերմունք որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Իսկ որպես երրորդ կողմ հանդես է գալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Մանրամասները` տեսանյութում:

Leave a comment