Մեկ օրում բացահայտվել է 159 հանցագործություն. ՆԳՆ


ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը:


 


Բացահայտվել է 159 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:


 


Մասնավորապես՝


  • 36 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

  • 17 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,

  • 16 դեպք՝ խարդախության,

  • 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

  • 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

  • 8  դեպք՝ ֆիզիկական ներգործության,

  • 7 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,

  • 6 դեպք՝ աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,

  • 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման,  փաստաթուղթ կեղծելու,

  • 3 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության,

  • 2 դեպք՝ վստահված գույքի հափշտակման:


Բացահայտվել է բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, գույքային վնաս պատճառելու, բժշկական գաղտնիքը հրապարակելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և այլ դեպքեր։


 


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են.


  • 1-ական դեպք խարդախության, ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, մարմնական վնասվածք պատճառելու։


Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։


 


Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 23 դեպք։


 


ՃՏՊ վիճակագրություն


Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դիտումների քանակ3

Leave a comment