https://arm.sputniknews.ru/20260626/sdum-yntrutjunneri-ardjunqneri-qnnutjan-1in-nistin-bacahajtumner-klinen-pastaban-103867539.html
ՍԴ–ում ընտրությունների արդյունքների քննության 1–ին նիստում բացահայտումներ կլինեն. փաստաբան
ՍԴ–ում ընտրությունների արդյունքների քննության 1–ին նիստում բացահայտումներ կլինեն. փաստաբան
Sputnik Արմենիա
Արամ Վարդևանյանի խոսքով` ՍԴ-ն անկախության, իր չեզոքության ու անաչառության լրջագույն դեֆիցիտ ունի։ 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T11:26+0400
2026-06-26T11:26+0400
2026-06-26T11:27+0400
արամ վարդևանյան
սահմանադրական դատարան
բողոք
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
ընդդիմություն
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103865498_0:0:1405:790_1920x0_80_0_0_6a7b863ad3ec0830488298c770bc99ee.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննության առաջին նիստին ընդդիմության կողմից բացահայտումներ կլինեն։ Այսօր ՍԴ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը։Նշենք, որ այսօր ՍԴ–ն քննում է հունիսի 7–ին կայացած խորհդարանական ընտրությունների բողոքարկման դեմ 7 կուսակցությունների դիմումները։ Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։«ԿԸՀ-ի՝ վերաքվեարկության օրենսդրական պարտականությունը չկատարելը հիմնավորվում էր իբրև տակտիկական հնարավոր քվեարկություն։ Հիմա, որ բացահայտեմ հանգամանքը, թե ինչու են նման հայտարարություն անում, դուք կպատկերացնեք, թե ինչ բովանդակության մեջ ենք ՍԴ–ում հարցը քննարկելու»,– ասաց նա։Վարդևանյանի խոսքով՝ նորություններ են լինելու նաև ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ։Միևնույն ժամանակ փաստաբանը կասկածի տակ դրեց ՍԴ անաչառությունը` պայմանավորված դատավորների կազմով։«Այն, որ ՍԴ-ն անկախության, իր չեզոքության ու անաչառության լրջագույն դեֆիցիտ ունի, կարծում եմ` անհերքելի փաստ է»,– շեշտեց նա։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկելու է հունիսի 26–ին բանավոր ընթացակարգով:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103865498_24:0:1272:936_1920x0_80_0_0_0f5ee0446edb548311ea9ca0e36efe00.jpg.webp
արամ վարդևանյան, սահմանադրական դատարան, բողոք, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, «ուժեղ հայաստան» կուսակցություն
արամ վարդևանյան, սահմանադրական դատարան, բողոք, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Արամ Վարդևանյանի խոսքով` ՍԴ-ն անկախության, իր չեզոքության ու անաչառության լրջագույն դեֆիցիտ ունի։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննության առաջին նիստին ընդդիմության կողմից բացահայտումներ կլինեն։ Այսօր ՍԴ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նշենք, որ այսօր ՍԴ–ն քննում է հունիսի 7–ին կայացած խորհդարանական ընտրությունների բողոքարկման դեմ 7 կուսակցությունների դիմումները։ Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։
«ԿԸՀ-ի՝ վերաքվեարկության օրենսդրական պարտականությունը չկատարելը հիմնավորվում էր իբրև տակտիկական հնարավոր քվեարկություն։ Հիմա, որ բացահայտեմ հանգամանքը, թե ինչու են նման հայտարարություն անում, դուք կպատկերացնեք, թե ինչ բովանդակության մեջ ենք ՍԴ–ում հարցը քննարկելու»,– ասաց նա։
Միևնույն ժամանակ փաստաբանը կասկածի տակ դրեց ՍԴ անաչառությունը` պայմանավորված դատավորների կազմով։
«Այն, որ ՍԴ-ն անկախության, իր չեզոքության ու անաչառության լրջագույն դեֆիցիտ ունի, կարծում եմ` անհերքելի փաստ է»,– շեշտեց նա։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկելու է հունիսի 26–ին բանավոր ընթացակարգով: