Բուք՝ Ապարանի, Արագածի, Սիսիանի և Գորիսի ճանապարհներին

Բուք՝ Ապարանի, Արագածի, Սիսիանի և Գորիսի ճանապարհներին

Փետրվարի 7-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 

 

Վարդենյաց լեռնանցքը և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են՝ անվաշղթաների կիրառմամբ։

 

Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

 

Ապարանի, Արագածի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

 

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Ճանապարհային դեպարտամենտ

Leave a comment