Թրամփը ստորագրել է Իրանի հետ առևտուր անող երկրներից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանող հրամանագիր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որը լիազորում է Միացյալ Նահանգներին լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Իրանից ապրանքներ կամ ծառայություններ ներմուծող երկրների վրա: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը ուրբաթ օրը:

Հրամանագրի համաձայն՝ «ԱՄՆ ներմուծվող ապրանքներից, որոնք ծագում են ցանկացած երկրից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն գնում, ներմուծում կամ այլ կերպ ստանում է ապրանքներ կամ ծառայություններ Իրանից, կարող են գանձվել լրացուցիչ ad valorem [ապրանքների արժեքին համաչափ] մաքսատուրքեր, օրինակ՝ 25%»: Այս միջոցառումները ուժի մեջ են մտնում փետրվարի 7-ից:

Հրամանագրում նշվում է, որ Վաշինգտոնի վարչակազմը անհրաժեշտ է համարում երկարաձգել Միացյալ Նահանգներում նախկինում պաշտոնապես հայտարարված արտակարգ դրությունը՝ Իրանի դեմ այլ տնտեսական միջոցառումները արդարացնելու համար: Հրամանագրում նշված է, որ Իրանի քաղաքականությունը «շարունակում է անսովոր և արտակարգ սպառնալիք ներկայացնել» Միացյալ Նահանգների համար:

Leave a comment