Anthropic-ը մեղադրել է Alibaba Group-ին Claude մոդելին հասանելիություն ստանալու փորձերի մեջ

UKRAINE – 2023/10/20: In this photo illustration, Claude AI logo is seen on a smartphone and Anthropic logo on a pc screen. (Photo Illustration by Pavlo Gonchar/SOPA Images/LightRocket via Getty Images)

Ամերիկյան Anthropic ընկերությունը մեղադրել է չինական Alibaba Group-ին իր Claude արհեստական բանականության մոդելին «ապօրինի» հասանելիություն ստանալու փորձերի մեջ՝ օգտագործելով հազարավոր խարդախ հաշիվներ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Anthropic-ի նամակին։

«Anthropic-ը հայտարարել է, որ Alibaba-ի Qwen արհեստական բանականության լաբորատորիայի հետ կապված օպերատորների կողմից իրականացվող արշավը ուղղված է եղել Claude-ի ամենաարժեքավոր հնարավորություններին, այդ թվում՝ ծրագրային ապահովման մշակմանը և գործակալային մտածողությանը», – հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ընկերության նամակին, որն ուղարկվել է մի շարք ամերիկացի սենատորների և Սպիտակ տան պաշտոնյաների։

Ինչպես ճշտում է գործակալությունը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված նամակին, Anthropic-ը պնդում է, որ գործի են դրվել 25 հազար կեղծ պրոֆիլներ, որոնք ապրիլից հունիս փոխազդել են Claude մոդելի հետ։

«Դիստիլյացիայի կիրառմամբ նման հարձակումները իրականացվում են ապօրինի, համակարգված և արդյունաբերական մասշտաբով՝ նպատակ ունենալով յուրացնել ամերիկյան առաջատար արհեստական բանականության տեխնոլոգիաները և հետագայում դրանք ներկայացնել որպես սեփական մշակումներ՝ առանց ուսուցման և գիտահետազոտական աշխատանքների այն ծախսերի, որոնք անհրաժեշտ են այս առաջատար մոդելների ստեղծման համար», – Anthropic-ի նամակից մեջբերում է Bloomberg-ը։

Իր նամակում ամերիկյան ընկերությունը Վաշինգտոնին կոչ է արել պատժել այն ընկերություններին, որոնք օգտագործում են դիստիլյացիայի մեթոդը՝ սեփական արհեստական բանականության մոդելներ ստեղծելու նպատակով տվյալներ հավաքագրելու համար:

Հիշեցնենք՝ Anthropic-ը հիմնադրվել է 2021 թվականին, իսկ նրա գլխամասը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում։ Ընկերությունը մշակել է Claude մեծ լեզվային մոդելների (LLM) շարքը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment