Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարան


Վաղարշապատի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքապետարանին կից պուրակում տեղադրված եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել։ Դրանք ժամանակավորապես տեղափոխվել են Վաղարշապատի համայնքապետարանի պատմազգագրական թանգարան՝ վերականգնման և բարելավման աշխատանքների իրականացման նպատակով։


 


«Աշխատանքների շրջանակում մանրակերտները կվերականգնվեն, իսկ ցուցափեղկերը կփոխարինվեն նորերով՝ ավելի հարմարավետ, անվտանգ և ժամանակակից լուծումներով։ Դրանք կունենան լուսավորություն, ջերմակայուն համակարգ, ինչպես նաև QR կոդեր, որոնց միջոցով այցելուները կկարողանան ծանոթանալ յուրաքանչյուր եկեղեցու պատմությանը և հետաքրքիր տեղեկություններին։


 


Ուրախությամբ հայտնում ենք նաև, որ վերականգնման աշխատանքներն իրականացվում են հենց մանրակերտների հեղինակի՝ Սամվել Հակոբյանի կողմից, ինչը լավագույն երաշխիքն է դրանց որակյալ և սկզբնական տեսքի պահպանմամբ վերականգնման համար։


 


Շնորհակալ ենք ձեր ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար։ Վստահ ենք, որ աշխատանքների ավարտից հետո նորացված ցուցադրությունը կդառնա մեր համայնքի ևս մեկ գեղեցիկ և արժեքավոր այցեքարտը»,- ասվում է հաղորդագրության մեջ

Դիտումների քանակ10

Leave a comment