ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտնել է՝ որքան է ՀՀ-ի և մյուս երկրների անդամավճարը

https://arm.sputniknews.ru/20260626/hapk-um-rd-mshtakan-nerkajacucichy-hajtnel-e-vorqan-e-hh-i-ev-mjus-erkrneri-andamavtshary–103864348.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43653299_59:0:1482:1067_1920x0_80_0_0_aefaa1b1772cddb9c34b504cc9117a90.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)

Բաժանորդագրվել

Վասիլևի խոսքով՝ Ռուսաստանը վճարում է կազմակերպության բյուջեի 50%-ը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ընդհանուր բյուջեում Հայաստանի անդամավճարը կազմում է 10%։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

Մեկնաբանելով անդամավճարների թեման՝ նա նշել է, որ «խոսքը տոկոսային հարաբերակցության մասին է»։

Վասիլևը հիշեցրել է, որ Ռուսաստանը վճարում է կազմակերպության բյուջեի 50%-ը, «մյուսները վճարում են կազմակերպության բյուջեի 10-ական տոկոսը»։

«Համապատասխանաբար, իր 10%-ը, որը պետք է վճարեր հայկական կողմը, վերջինս արդեն երկու տարի է՝ չի վճարում»,-հավելել է նա։

Ավելի վաղ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտնել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ղեկավարությունը մանրակրկիտ քննարկելու է Հայաստանի հետագա անդամակցության հարցը։

Հունիսի 10-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի կողմից անդամավճարը չվճարելու պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածը կիրառելու հարցը, որով կարգավորվում են իր պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ գործողությունները:
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։

Leave a comment