Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն
Հունիսի 25-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը Դոնալդ Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ ստորագրել է Արհեստական բանականության հնարավորությունների շուրջ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն. այն ստորագրվել է Pax Silica գագաթնաժողովի շրջանակում, այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Այս կարևոր գործընկերությունն արտացոլում է երկու երկրների համատեղ հանձնառությունը՝ կառուցելու վստահելի, նորարարության վրա հիմնված ԱԲ ապագա, որը կնպաստի բարեկեցությանը, տնտեսական անվտանգությանը և տեխնոլոգիական առաջընթացին։
Համատեղ հայտարարությունը հիմնված է երեք հիմնական առաջնահերթության վրա՝
Այսպիսով՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները նպատակ ունեն կառուցել արհեստական բանականության այնպիսի ապագա, որը կծառայի երկու ժողովուրդներին, կուժեղացնի տնտեսությունները և կարտացոլի ընդհանուր արժեքները՝ ձեռներեցության, նորարարության և իրավունքի գերակայության վերաբերյալ։
«ԱԲ հնարավորությունների գործընկերություն» համատեղ հայտարարությունը ստորագրել են անդամ երկրները և որպես դիտորդ հրավիրված այլ երկրներ ևս։