Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է


Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Փոքր երկրների Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին խաղում 63:54 հաշվով հաղթել է Անդորրայի հավաքականին և ապահովել իր տեղը մրցաշարի կիսաեզրափակչում։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։


 


Հանդիպման լավագույն խաղացողը Լիա Կրումյանն է, ով գրանցել է 25 միավոր, 7 ռեբաունդ, 5 ասիստ։


 


Հայաստանի հավաքականը կիսաեզրափակչում կհանդիպի Մալթայի հավաքականին։ Հանդիպումը կկայանա հունիսի 27-ին։ 

Դիտումների քանակ7

Leave a comment