Իսրայելի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել թռչունի բախումից հետո

Բաժանորդագրվել

Ուղղաթիռը տեղափոխվել է սպասարկման՝ այն հնարավորինս շուտ շահագործման վերադարձնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին տեղափոխող ուղղաթիռն այսօր արտակարգ վայրէջք է կատարել ռազմական բազայում՝ թռչունի հետ բախումից հետո։ Տուժածներ չկան, հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի քարտուղարությունը։

«Այսօր, նախատեսված թռիչքի ժամանակ, Իսրայելի նախագահին տեղափոխող Զւ ուղղաթիռը վայրէջք է կատարել երկրի կենտրոնում գտնվող Իսրայելի ռազմաօդային ուժերի բազայում՝ թռչունի հետ բախումից հետո։ Վիրավորների կամ վնասների մասին հաղորդագրություններ չեն եղել», – ասվում է հայտարարության մեջ։

Ըստ ստանդարտ ընթացակարգի՝ անձնակազմը և ուղևորները տեղափոխվել են մեկ այլ ուղղաթիռ և շարունակել թռիչքը։ Ուղղաթիռը տեղափոխվել է վերանորոգման՝ այն հնարավորինս շուտ շահագործման վերադարձնելու նպատակով։

Leave a comment