«Ճնշումները, որոնք կային դատարանների նկատմամբ, այս որոշումն իրականում խիզախ ենք համարում՝ չնայած արդարացման լրիվ հիմքերը տեսնում էինք»,- Միքայել սրբազանի գործով Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Միքայել սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։
Ըստ նրա՝ կարևոր է, որ Վերաքննիչ դատարանն արձանագրել է ընդդատության կանոնի խախտումը և հիշեցրեց, որ իրենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին ուղիղ այդ միջնորդությունը ներկայացրել են ամենասկզբում և նշել, որ այս գործը պետք է քննի Շիրակի մարզի դատարանը, ինչն էլ Վերաքննիչ դատարանը որոշեց։
Արա Զոհրաբյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանն իրենց վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի․ «Մենք խնդրել էինք բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը և արդարացնել Միքայել սրբազանին, բայց մեր ամբողջական պահանջը արդարացման մասով չի բավարարվել»։
Միքայել սրբազանի գործով վճռի հրապարակումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: