Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով կան վիրավոր և անհետ կորած հայեր. Արամ Ա

Բաժանորդագրվել

Վեհափառ Հայրապետը երկրաշարժից հետո կապի մեջ է Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր հովվի հետ։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայ ընտանիքների տներ են ավերվել, մի քանի անձ էլ տուժել է։ Տեղեկությունը հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Ամբողջ օրը կապ է պահպանվել Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր հովիվ Գերշ. Տ. Պետրոս եպիսկոպոս Մանվելյանի հետ։

«Սրբազան հոր փոխանցած տեղեկություններով՝ երկրաշարժը մեծ նյութական ու մարդկային վնասներ է հասցրել։ Երկրաշարժին հետևանքով, դժբախտաբար, երկու հայ ընտանիքի տուն քանդվել է, կա մի քանի վիրավոր ու անհետ կորած հայորդի»,–նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդով հզոր երկրաշարժեր են գրանցվել. երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ Խափանումներ են գրանցվել ինտերնետի և կապի աշխատանքում, ավերածություններ կան։

Այս պահի դրությամբ հայտնի է երկրաշարժի հետևանքով 164 զոհի և ավելի քան 900 վիրավորի մասին։

Leave a comment