«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը ճանաչվել է աշխարհի լավագույն դպրոցներից մեկը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցը ճանաչվել է աշխարհի լավագույն դպրոցներից մեկը՝ ընդգրկվելով կրթության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային մրցանակաբաշխություններից մեկի՝ «World’s Best School Prizes 2026»-ի «Supporting Healthy Lives» անվանակարգի լավագույն տասնյակում։

Բրիտանական «T4 Education» կազմակերպության կողմից իրականացվող այս մրշանակաբաշխության նպատակն է բացահայտել և ներկայացնել այն դպրոցները, որոնք ոչ միայն ապահովում են բարձրորակ կրթություն, այլև ունեն իրական և երկարաժամկետ ազդեցություն երեխաների, ընտանիքների և հասարակության զարգացման վրա՝ ձևավորելով կրթության նոր որակ և արժեքային համակարգ։

Leave a comment