Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տեսանյութ է հրապարկել՝ գրելով.
«Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալության կայքում օրեր առաջ՝ Նախիջևանում Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագրերի վերաբերյալ անցկացված «փառատոնի» ընթացքում, տեսանյութ է հրապարակվել․ ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր իրենց «հայրենիքն» է։
Այս աբսուրդին ի պատասխան՝ ՀՀ իշխանությունը պայքար է մղում այն բանի դեմ, թե իբր «ծովից ծով» Հայաստան չի լինելու։ Առհասարակ, այս անտրամաբանական վիճակն ուղղակի զավեշտի է վերածվում։ Մեր հարևանությամբ մեր դեմ զավթողական ծրագրեր են մշակում, իսկ մեր երկրում պայքարում են երևակայական դևերի դեմ, մինչդեռ մեր գլխավոր «դևը» տգետ ու վախկոտ իշխանության առկայությունն է»։