Կապահովվի կուսակցությունների աուդիտորական ծառայությունների դիմաց ֆինանսավորումը


Կառավարության որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կապահովի համապատասխան օրենսդրական ակտերով, մասնավորապես՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով, պարտադիր աուդիտի ենթակա և պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների աուդիտորական ծառայությունների դիմաց ֆինանսավորումը: Հիմք ընդունելով որոշմամբ սահմանված մեթոդաբանությունը՝ պարտադիր աուդիտի ենթակա և պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների՝ 2025 թ. տարեկան հաշվետվությունների աուդիտի պայմանագրի գները սահմանվել են հետևյալ կերպ՝ «Վերածնվող Հայաստան» – 1 470 000 դրամ, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» – 3 780 000 դրամ, «Բարգավաճ Հայաստան» – 2 400 000 դրամ, «Հանրապետություն» – 1 960 000 դրամ, «Քաղաքացիական պայմանագիր» – 8 340 000 դրամ։

Դիտումների քանակ1

Leave a comment