https://arm.sputniknews.ru/20260625/khizakh-vorvoshum-er-ara-zvohrabjany-veraqnnich-datarani-vorvoshman-masin-103850439.html
Խիզախ որոշում էր․ Արա Զոհրաբյանը՝ Վերաքննիչ դատարանի որոշման մասին
Խիզախ որոշում էր․ Արա Զոհրաբյանը՝ Վերաքննիչ դատարանի որոշման մասին
Sputnik Արմենիա
Վերաքննիչ դատարանը նաև մերժեց դատախազին՝ սրբազանի նկատմամբ նշանակել պատիժ 2 տարի 6 ամիս ժամկետով։ 25.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-25T16:43+0400
2026-06-25T16:43+0400
2026-06-25T16:44+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
արա զոհրաբյան
դատ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/19/103848454_0:83:1600:983_1920x0_80_0_0_86e16fe497eb707210c2d445863e6477.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը պաշտպանական կողմը խիզախ է համարում։ Այս մասին դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանական խմբի անդամ Արա Զոհրաբյանը։ Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց բեկանել Միքայել սրբազանի գործով Երևանի առաջին ատյանի դատավճիռն ու վարույթը նոր քննության ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան։ Միաժամանակ, դատարանը վերացրեց Միքայել սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը՝ անփոփոխ թողնելով բացակայելու արգելքը։ Դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ Միքայել սրբազանի նկատմամբ նշանակել պատիժ 2 տարի 6 ամիս ժամկետով, մինչդեռ դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ՝ սրբազանը 2 տարվա ազատազրկման էր դատապարտվել։ Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանը մերժել է նաև դատախազի բողոքը։Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց 2025 թ. հունիսի 28–ին։Վերաքննիչ դատարանը փետրվարի 6–ին սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինեց տնային կալանքով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/19/103848454_90:0:1511:1066_1920x0_80_0_0_e39ad53d97b945c51d7650d68af4428e.jpg.webp
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, արա զոհրաբյան, դատ, դատարան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, արա զոհրաբյան, դատ, դատարան
Վերաքննիչ դատարանը նաև մերժեց դատախազին՝ սրբազանի նկատմամբ նշանակել պատիժ 2 տարի 6 ամիս ժամկետով։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը պաշտպանական կողմը խիզախ է համարում։ Այս մասին դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանական խմբի անդամ Արա Զոհրաբյանը։
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց բեկանել Միքայել սրբազանի գործով Երևանի առաջին ատյանի դատավճիռն ու վարույթը նոր քննության ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան։ Միաժամանակ, դատարանը վերացրեց Միքայել սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը՝ անփոփոխ թողնելով բացակայելու արգելքը։
«Հաշվի առնելով այն ճնշումները, որոնք կային դատարանների նկատմամբ, որոշումը համարում ենք իրականում խիզախ։ Չնայած մենք, բնականաբար, արդարացման բոլոր հիմքերը տեսնում էինք, բայց էլի կարևոր էր՝ Վերաքննիչ դատարանն արձանագրեց ընդդատության կանոնի խախտումը, որի վերաբերյալ մենք հենց առաջին դատական նիստի ժամանակ Երևանի դատավորին ուղիղ այդ միջնորդությունը ներկայացրեցինք, որ այս գործը պետք է քննի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը»,- նշեց Զոհրաբյանը։
Դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ Միքայել սրբազանի նկատմամբ նշանակել պատիժ 2 տարի 6 ամիս ժամկետով, մինչդեռ դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ՝ սրբազանը 2 տարվա ազատազրկման էր դատապարտվել։
Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանը մերժել է նաև դատախազի բողոքը։