Այժմ հնարավոր չէ «Apple»–ի սարքերում ներբեռնել VK սոցցանցի հավելվածները, ինչպես նաև «Odnoklassniki»-ն։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. «Apple»-ն առանց նախազգուշացման հեռացրել է ռուսական «ВКонтакте» (VK) սոցցանցի հավելվածները։ «AppStore»–ից անհետացել են VK Video, VK Music, VK Dating, VK Messenger և Zen հավելվածները։ Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը` նշելով, որ հարթակը երբեք չի գտնվել պատժամիջոցների տակ։
««Apple»-ն իր գործողություններով սահմանափակում է տասնյակ միլիոնավոր մարդկանց կողմից ամեն օր օգտագործվող ծառայությունների հասանելիությունը ռուսաստանցի օգտատերերի համար՝ սոցցանցեր, մեսենջերներ, տեսանյութերի հարթակներ, էլեկտրոնային փոստ և կրթական արտադրանք։ «Apple»-ի գործողությունների հետևանքով օգտատերերն այլևս չեն ստանա կարևոր իրադարձությունների վերաբերյալ push –ծանուցումներ։ Ռուսաստանի օգտատերերի նկատմամբ «Apple»-ի այս գործողությունները համարում ենք անհիմն և անընդունելի», – ասվում է հաղորդագրության մեջ։
VK-ից հավելել են, որ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում իրենց արտադրանքների և ծառայությունների անվտանգ հասանելիություն ապահովելու համար։ «Apple» սարքերում մինչ այս տեղադրված հավելվածները կշարունակեն գործել։
«App Store»-ից հեռացվել են նաև «Odnoklassniki»-ն և «Mail»-ը։ Պատճառները հայտնի չեն։