ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
Հայաստանում շարունակում է աճել պաշտոնապես գրանցված աշխատատեղերի թիվը։ 2026 թվականի մայիսին այն հասել է 823,584-ի, ինչը պատմական ամենաբարձր ցուցանիշն է։ 2018 թվականի մայիսի համեմատ աշխատատեղերի թիվն աճել է 51.1%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։
Աշխատատեղերի կայուն աճը նշանակում է ավելի շատ զբաղվածություն, ավելի շատ եկամուտ և ավելի լայն հնարավորություններ՝ Հայաստանի Հանրապետությունում։
—00—ԼԱ