https://arm.sputniknews.ru/20260625/hh-ardaradatutjan-nakhararutjuny-lracucich-400-elektrvonajin-tevnvoc-kgni–103820118.html
ՀՀ արդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի
ՀՀ արդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի
Sputnik Արմենիա
Թևնոցներից 300–ը նախատեսված են տնային կալանքի համար։ 25.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-25T11:07+0400
2026-06-25T11:07+0400
2026-06-25T11:49+0400
հայաստան
հհ արդարադատության նախարարություն
էլեկտրոնային թևնոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/05/53502256_0:0:800:451_1920x0_80_0_0_4bdc20a198ed13fabcfe9ec51ef0a7a1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարությունը լեհական ընկերությունից լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ 2025 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունը լեհական «Enigma» ընկերության հետ պայմանագիր է կնքել 2 հազար հսկիչ թևնոց մատակարարելու մասին՝ տնային կալանքի և վարչական հսկողության համար (երբ անձին արգելվում է որոշակի ժամերի դուրս գալ տնից և այցելել որոշակի վայրեր)։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում վերջին տարիներին ընդլայնվել է քրեական գործերով անցնող անձանց համար այլընտրանքային խափանման միջոցների պրակտիկան։ Մասնավորապես 2025 թվականին տնային կալանք կամ վարչական հսկողություն է կիրառվել 3 692 անձի նկատմամբ։ Սա 70 տոկոսով շատ է 2024 թվականի ցուցանիշից։«Նուբարաշեն» ՔԿՀ–ն քանդելու և նորը կառուցելու մասին շուտով կլինի վերջնական որոշում. Գալյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/05/53502256_67:0:800:550_1920x0_80_0_0_139cc2585a5d165a387b8774e49e8460.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ արդարադատության նախարարություն, էլեկտրոնային թևնոց
հայաստան, հհ արդարադատության նախարարություն, էլեկտրոնային թևնոց
11:07 25.06.2026 (Թարմացված է: 11:49 25.06.2026)
Բաժանորդագրվել
Թևնոցներից 300–ը նախատեսված են տնային կալանքի համար։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարությունը լեհական ընկերությունից լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
2025 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունը լեհական «Enigma» ընկերության հետ պայմանագիր է կնքել 2 հազար հսկիչ թևնոց մատակարարելու մասին՝ տնային կալանքի և վարչական հսկողության համար (երբ անձին արգելվում է որոշակի ժամերի դուրս գալ տնից և այցելել որոշակի վայրեր)։
Այսօրվա որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարությունը լեհական ընկերությունից կպատվիրի ևս 100 թևնոց վարչական հսկողության համար, 300 թևնոց՝ տնային կալանքի համար։ Այդ նպատակով նախատեսվում է պետական բյուջեից հատկացնել մոտ 330 մլն դրամ։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում վերջին տարիներին ընդլայնվել է քրեական գործերով անցնող անձանց համար այլընտրանքային խափանման միջոցների պրակտիկան։ Մասնավորապես 2025 թվականին տնային կալանք կամ վարչական հսկողություն է կիրառվել 3 692 անձի նկատմամբ։ Սա 70 տոկոսով շատ է 2024 թվականի ցուցանիշից։