Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելական բանակը դուրս է եկել հարավային Լիբանանի անվտանգության գոտու մի մասից. այս մասին Reuters-ին հայտնել է անանուն ամերիկյան աղբյուրը։
Աղբյուրը չի նշել, թե որ տարածքներն են լքել իսրայելական ուժերը։
«Բուֆերային գոտու մի մասից դուրս գալով՝ Իսրայելը կոնկրետ քայլ է արել։ Սա բարի կամքի դրսևորում է Լիբանանի օրինական կառավարության նկատմամբ։ Այժմ լիբանանյան բանակը պետք է մտնի այդ տարածքներ և մաքրի դրանք ահաբեկչական ենթակառուցվածքներից», – նշվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրը նշել է, որ սա կդառնա մոդել հարավային Լիբանանի բոլոր տարածքների համար և կհանգեցնի բնակչության անվտանգ վերադարձին այդ տարածքներ։