Կովկասի հարցերով  ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Բաքվում է

Քաղաքականություն

25.06.2026 | 13:21

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնն այցով Ադրբեջանում է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ Համիլթոնն արդեն սկսել է հանդիպումներ անցկացնել Բաքվում։ Մասնավորապես, նա հանդիպել է Ադրբեջանի փորձագիտական ​​հանրության հետ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնում։

Սա Քևին Համիլթոնի առաջին այցն է  Ադրբեջան՝ որպես տարածաշրջանի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment