ՌԴ արդարադատության նախկին փոխնախարարին մահացած են գտել իր բնակարանում | ՄԱՄՈՒԼ.ամ

ՌԴ արդարադատության նախկին փոխնախարար Սերգեյ Տրոպինի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի այն բնակարանում, որտեղ նա ապրել է, РБК-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Տրոպինը պաշտոնը զբաղեցրել է 1996-ից 1997 թվականներին։

​«3-րդ Կրասնոգվարդեյսկայա փողոցի տներից մեկի բնակարանում մահացած հայտնաբերվել է Սերգեյ Տրոպինը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
     ​Աղբյուրը հայտնել է նաև, որ արդարադատության նախկին փոխնախարար Սերգեյ Տրոպինի մահը քրեական բնույթ չի կրում:

Leave a comment