ԻՀՊԿ-ն դեմ է Հորմուզի նեղուցով շրջանցիկ երթուղիների օգտագործմանը

Թեհրանը հայտարարել է, որ նեղուցով անվտանգ նավարկությունը հնարավոր է միայն Իրանի կողմից պաշտոնապես հաստատված երթուղիներով։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումը թույլատրվում է միայն այն երթուղիներով, որոնք պաշտոնապես հաստատվել են իրանական իշխանությունների կողմից։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը (IMO) տեղեկացրել էր, որ որոշ նավեր սկսել են օգտվել այլընտրանքային երթուղիներից՝ Պարսից ծոցում գտնվող նավաստիների տարհանման ծրագրի շրջանակում։

ԻՀՊԿ-ի տվյալներով՝ «որոշ կառույցներ» հայտարարել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու մասին՝ առանց Իրանի հետ նախնական ծանուցման կամ համակարգման։

«Նշված երթուղիներից դուրս նավերի տեղաշարժն արգելված է, և մենք զգուշացնում ենք նման գործողությունների անթույլատրելիության մասին»,-ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

Թեհրանը շարունակում է ընդգծել, որ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ու վերահսկողությունը պետք է իրականացվեն տարածաշրջանի երկրների և գործող միջազգային կանոնակարգերի շրջանակում՝ հաշվի առնելով Իրանի իրավասությունները նեղուցի հարակից ջրերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment