Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է

Հակակոռուպցիոն կոմիտեից irakanum.amի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Կարեն Սիմոնյանի տան խուզարկությունը կապված է համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի հետ:

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում»,- ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները ներխուժել են Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարան և խուզարկություններ իրականացրել։

Leave a comment