ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Այն իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, մեր ժողովրդի հերոսական ուղին ջնջել, որևէ խնդիր չունի դպրոցներից, զորամասերից կամ փողոցներից նահատակված մեր հերոսների նկարները հեռացնել:
Զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրում քաշքշողները, նրանց գլխին գործ սարքողները, հայրենիքի նվիրյալների առաքելությունը ուրացողները որևէ բանի առջև կանգ չեն առնի:
Սրանք օրուգիշեր մեկ բանի մասին են մտածում` ի՞նչ անեն, որ արդարացնեն Բաքվի սպասելիքները և հայկական շահերը ծառայեցնեն այլոց հետաքրքրություններին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: