ԵԱՏՄ-ն կա՞, թե՞ չկա․ վարչապետ ԵԱՏՄ-ն կա՞, թե՞ չկա․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ին՝ նշելով, որ Հայաստանը շատ սերտ և ակտիվ աշխատում է, և այդ աշխատանքը կշարունակվի։

«Քանի որ մենք այն կանխավարկածով չենք, որ այնտեղ մի անշրջելի բան է տեղի ունեցել, և մենք պետք է այն ուղղությամբ չաշխատենք։ Ո՛չ, մենք շատ ակտիվ աշխատելու ենք, և համոզված եմ, որ լուծումներ կլինեն, որովհետև եթե լուծումներ չլինեն, դա լրիվ ուրիշ բան է նշանակում Եվրասիական տնտեսության համար»,- ասել է նա։

Վարչապետը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն հիմնված է հայեցակարգային մի քանի դրույթների՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և ֆինանսների ազատ տեղաշարժի վրա։ «Եթե չկա, նշանակում է՝ ԵԱՏՄ չկա։ Եվ ԵԱՏՄ-ն պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա։ Մենք ասում ենք, որ ինքը կա, և որպես մասնակից պետություն համարում ենք, որ ինչ-որ թյուրիմացություն է տեղի ունեցել, և տպավորություն է, որ չկա։ Եթե ԵԱՏՄ-ն ասի, որ չկա այլևս, այդ դեպքում մենք ի՞նչ կարող ենք անել։ Մենք կանք և ԵԱՏՄ-ի մեջ ենք, աշխատում ենք ԵԱՏՄ-ում։ Եթե ԵԱՏՄ-ն ասի, որ չկա, դե, մենք ի՞նչ անենք։ Եթե կա, կա, եթե չկա, չկա»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

Leave a comment