Դաշինքը ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային որոշ պետություններ որպես գործիք օգտագործեց Ռուսաստանի դեմ, Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումի ժամանակ ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«…Մեր երկրի հետ գործընկերության ձգտման մասին գեղեցիկ խոսքերի քողի տակ ՆԱՏՕ-ն գործնականում մոտեցել է մեր սահմաններին ։ Որպես գործիք՝ դաշինքն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ։ Այդպես եղավ Վրաստանի հետ, այդպես եղավ Ուկրաինայի հետ, որը 14-ին վերածվեց ռուսատյացության օջախի։ Ցավոք, դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և նույնիսկ, ավաղ, Հայաստանի հետ», – հայտարարել է նա։
«Սպուտնիկ Արմենիա»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)