https://arm.sputniknews.ru/20260624/irani-harcvov-tekhnikakan-banakcutjunnery-ksharunakven-hajvord-shabatva-skzbin-rubivo-103807543.html
Իրանի հարցով տեխնիկական բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթվա սկզբին. Ռուբիո
Իրանի հարցով տեխնիկական բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթվա սկզբին. Ռուբիո
Sputnik Արմենիա
Ռուբիոն ասել է, որ ինքն անձամբ չի մասնակցի տեխնիկական խմբերի բանակցություններին: 24.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-24T20:44+0400
2026-06-24T20:44+0400
2026-06-24T20:44+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
մարկո ռուբիո
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0f/98827229_0:94:3071:1821_1920x0_80_0_0_c43d842a78fdc8e56f06b708b79620cd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Իրանի հետ համաձայնագրի շուրջ տեխնիկական խմբերի բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթվա սկզբին: Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։Նա հայտնել է, որ ինքն անձամբ չի մասնակցի այդ շփումներին։«Տեխնիկական մակարդակով այնտեղ կլինեն Պետդեպարտամենտի, էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներ և այլք», – ասել է Ռուբիոն:Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել: Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0f/98827229_0:0:2729:2047_1920x0_80_0_0_be4663a2d8934c8e4e1c3369041a3510.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, մարկո ռուբիո, բանակցություններ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, մարկո ռուբիո, բանակցություններ
Ռուբիոն ասել է, որ ինքն անձամբ չի մասնակցի տեխնիկական խմբերի բանակցություններին:
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Իրանի հետ համաձայնագրի շուրջ տեխնիկական խմբերի բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթվա սկզբին: Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Տեխնիկական խմբերը կվերադառնան հունիսի 29-ին կամ 30-ին։ Այդ խմբերը զբաղվում են տարբեր թեմաներով։ Կարծում եմ, որ նրանք կվերադառնան Շվեյցարիա, եթե չեմ սխալվում»,- լրագրողներին ասել է Ռուբիոն։
Նա հայտնել է, որ ինքն անձամբ չի մասնակցի այդ շփումներին։
«Տեխնիկական մակարդակով այնտեղ կլինեն Պետդեպարտամենտի, էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներ և այլք», – ասել է Ռուբիոն:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար: