Արագածոտնի մարզում բախվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն. կան տուժածներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Արմեն Պ․-ի վարած «Toyota Rav 4» մակիշի և Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Արտյոմ Բ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է բազալտե քարերին։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի հետազոտման նպատակով դիմել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Leave a comment