«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ։ Եվ դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է։
Այսպես կոչված «Արևմտյան ադրբեջանցիների համայնքի նախագահ», Միլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին այսօր հայտարարել է, թե այսպես կոչված « «Արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի հողեր վերադարձի» հարցը պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակում քննարկումների մաս, քանի որ առանց այդ իրավունքի վերականգնման տարածաշրջանում ամուր և կայուն խաղաղության մասին խոսելը դժվար կլինի» ։
Այս հայտարարությունը հերթական անգամ ցույց է տալիս Բաքվի իրական նպատակները և հերթական անգամ փաստում է, որ գործող իշխանությունը հայ ժողովրդի հետ անկեղծ չէ ու թաքցնում է իրականությունը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: