ՍԴ-ն պարզաբանել է՝ ինչու չի քննել Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը

https://arm.sputniknews.ru/20260624/sd-n-parzabanel-e-inchu-chi-qnnel-seda-safarjani-veraberjal-mijnvordutjuny-103798895.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48317153_14:0:1437:1067_1920x0_80_0_0_2362e9819c0f2c549e7faff46c77a933.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սեդա սաֆարյան, սահմանադրական դատարան, ազգային ժողովի ընտրություններ

սեդա սաֆարյան, սահմանադրական դատարան, ազգային ժողովի ընտրություններ

Բաժանորդագրվել

Սահմանադրական դատարանը հիշեցրել է, որ ՍԴ դատավորի այս կամ այն գործին չմասնակցելու որոշումն ընդունվում է ՍԴ դատավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի կողմ ձայներով։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանը չի քննել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ միջնորդությունը՝ արձանագրելով, որ նման հարց կարող են բարձրացնել միայն Սահմանադրական դատարանի դատավորները։ Այս մասին ասված է ՍԴ հայտարարությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը, և նա կմասնակցի ընտրությունների վիճարկման գործի քննությանը։

««Հայաստան» դաշինքի՝ 2026 թվականի հունիսի 23-ին ներկայացրած միջնորդությունը քննության առարկա չի դարձել, քանի որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ Սահմանադրական դատարանի դատավորի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող են բարձրացնել միայն ՍԴ դատավորները»,– ասված է հայտարարությունում։

Միաժամանակ ՍԴ-ն տեղեկացրել է, որ դեռևս հունիսի 21-ի աշխատակարգային նիստում դատավորների կողմից բարձրացվել է ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանի, Վլադիմիր Վարդանյանի և Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը։ Ըստ նրանց` քվեարկության արդյունքներով Սահմանադրական դատարանը Արտակ Զեյնալյանի և Վլադիմիր Վարդանյանի վերաբերյալ կայացրել է գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին որոշումներ։

Ինչ վերաբերում է Սեդա Սաֆարյանին, ապա նրա՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին որոշում չի ընդունվել, քանի որ այն չի ստացել օրենքով պահանջվող թվով կողմ ձայներ։

Սահմանադրական դատարանը հիշեցրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նման հարցերով աշխատակարգային որոշումն ընդունվում է ՍԴ դատավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի կողմ ձայներով։

Նշենք, որ Սեդա Սաֆարյանը 2021թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել։

Հավելենք, որ նա ԱԺ-ի կողմից ՍԴ դատավոր է ընտրվել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, պաշտոնը ստանձնել է դեկտեմբերի 10-ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումները կքննի նույն նիստի շրջանակում։ Նիստը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։

Միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով:

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։

Leave a comment